Մատչելիության հղումներ

«Ազատության» նկարահանող խմբին հրելով ոստիկանության բաժնից դուրս հանեցին


«Ազատության» նկարահանող խմբին դուրս են հանում ոստիկանության բաժնից, 23-ը հունիսի, 2015թ

«Ազատության» նկարահանող խմբին դուրս են հանում ոստիկանության բաժնից, 23-ը հունիսի, 2015թ

Քիչ առաջ ոստիկանության Նոր-Նորքի բաժնում սպան հրելով շենքից դուրս հանեց «Ազատության» նկարահանող խմբին։

Լրագրողը բաժանմունքում զրուցում էր բերման ենթարկվածների հարազատների հետ, երբ մոտեցավ ոստիկանության փոխգնդապետն ու ասաց, որ օրենքն արգելում է ոստիկանական շենքում նկարահանում իրականացնել։

Լրագրողի պնդումներին՝ «օրենք վկայակոչեք», ոստիկանը չարձագանքեց, փոխարենը ասաց. - «Ստիպված եմ քեզ դուրս հրավիրել, ընկերուհի, դուրս եմ հրավիրում ձեզ, գնացեք, դուրս եկեք, ես պարտավոր չեմ ձեզ օրենքն ասել, չես ենթարկվում մեր պահանջին, դուրս արի, ինչքա՞ն կրկնեմ»: Ապա նա նկարահանող խմբին դուրս հանեց շենքից ու դուռը փակեց։

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG