Մատչելիության հղումներ

Բաղրամյան փողոցը փակ է, ոստիկանները շղթա են կազմել ԱԺ գլխավոր մուտքի մոտ


Ոստիկանության հատուկ ջոկատայինների շուրջ 100 հոգանոց խումբը շղթա է կազմել և փակել Բաղրամյան փողոցը Ազգային ժողովի գլխավոր մուտքի մոտ:

Երթի մեկնարկից վայրկյաններ առաջ ոստիկանները հաղորդեցին, որ հավաքն անօրինական է, և պահանջեցին զերծ մնալ անօրինականությունից։ Ցուցարարները ոստիկաններին պատասխանեցին սուլոցներով։

Այսօր 19:00-ին լրացավ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության հայտարարած վերջնաժամկետը: Ցուցարարներն Ազատության հրապարակում էին ուրբաթ օրվանից, նրանք պահանջում են չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունիսի 17-ի որոշումը։

Հիշեցնենք՝ հունիսի 17-ին՝ մի քանի ժամ տևած քննարկումից հետո ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG