Մատչելիության հղումներ

logo-print

Լայվ բլոգ․ Ոստիկանությունը ուժ գործադրեց ցուցարարների, լրագրողների նկատմամբ

Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, հարձակման են ենթարկվել լրագրողները, մասնավորապես՝ «Ազատության» լրագրողները և օպերատորները, կոտրել են տեսախցիկը և հեռարձակման սարքը:


06:24 23.6.2015
Արթուր Պապյան

5:30՝ նախազգուշացնելուց հետո, ոստիկանները սկսեցին Բաղրամյան փողոցը ցուցարարներից ազատելու օպերացիա՝ ջրցան մեքենաների, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ:

Նախքան օպերացիան սկսելը ոստիկանները մոտեցան «Ազատության»՝ ուղիղ տեսահեռարձակում իրականացնող թիմին և պահանջելով ազատել միջանցքը՝ քաշքշեցին և տեղահան արեցին ու վնասեցին ուղիղ տեսահեռարձակող տեխնիկան:

Այնուհետև հարձակում սկսվեց լրագրողների վրա՝ այս գործում ակտիվությամբ աչքի էին ընկնում քաղաքացիական հագուստով անձինք: Նրանք թիրախավորված հարձակվում էին լրագրողների վրա, ջարդում տեսանկարահանող տեխնիկան, առգրավում տեսանկարահանող սարքերի չիպերը: Մասնավորապես՝ ջարդվեց «Ազատության» տեսախցիկներից մեկը, ինչպես նաև մեր լրագրողի հեռախոսը, որով վերջինս փորձում էր տեսանկարահանում իրականացնել:

05:25 23.6.2015
Սարգիս Հարությունյան

Երևանի փոխոստիկանապետը երկրորդ զգուշացումն է անում և 10 րոպե ժամանակ է տալից ցուցարարներին՝ «անօրինական գործողությունները» դադարեցնելու համար:

05:18 23.6.2015
Սարգիս Հարությունյան

Երևանի փոխոստիկանապետը պատրաստվում է ինչ-որ հայտարարություն անել: Ոստիկանները հագել են սաղավարտները և առերևույթ՝ պատրաստվել են ինչ-որ գործողության:

«Ձեր գործողությունները անօրինական են: Ոստիկանությունը պահանջում է անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները և դրա վայր ընտել Ազատության հրապարակը կամ այլ վայր», - ասում է Վալերի Օսիպյանը: - «Հակառակ դեպքում ոստիկանությունը օրենքով նախատեսված կերպով կօգտագործի ուժ և հատուկ միջոցներ»:

05:01 23.6.2015
Սարգիս Հարությունյան

Ոստիկանները սաղավարտներ են հագնում և առերևույթ պատրաստվում են ինչ-որ գործողության:

Բեռնել ավելին

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG