Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների պահանջի վերջնաժամկետին ընդառաջ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա ոստիկանական ուժեր են կուտակվում:

Ցուցարարներն Ազատության հրապարակում են ուրբաթ օրվանից, նրանք պահանջում են չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունիսի 17-ի որոշումը։ Նրանք ասել են, որ եթե իշխանություններն իրենց պահանջը չբավարարեն, ժամը 19։00-ին կշարժվեն դեպի Բաղրամյան 26՝ Հայաստանի նախագահի նստավայր։

Հիշեցնենք՝ մի քանի ժամ տևած քննարկումից հետո ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։

Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա 9 ավտոբուս ոստիկանական ուժեր կան, բացի այդ՝ ոստիկաններ են կուտակված Սահմանադրական դատարանի, Ազգային ժողովի շենքերի առջև: «Ազատության» թղթակիցը նաև 1 զրահամեքենա և 2 բեռնատար է տեսել Բաղրամյան փողոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG