Մատչելիության հղումներ

Ստեղծվել է զորակոչի ընթացքում դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով


Նորակոչիկները բուժզննում են անցնում, արխիվ
Նորակոչիկները բուժզննում են անցնում, արխիվ

2015 թվականի ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի քննարկման և արագ լուծման նպատակով պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

«Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված Հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդում։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 52-34-82 հեռախոսահամարով», - տեղեկացնում է նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG