Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանյան թիմերի մրցակիցները եվրոպական ակումբային մրցաշարերում


Իսպանիայի «Բարսելոնա» ակումբը՝ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի հաղթող, Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ, 6-ը հունիսի, 2015թ․

Իսպանիայի «Բարսելոնա» ակումբը՝ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի հաղթող, Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ, 6-ը հունիսի, 2015թ․

Հայտնի դարձան Եվրոպա լիգայի 2015/16 թվականների մրցաշարի որակավորման առաջին փուլում հայաստանյան ակումբների մրցակիցները: Շվեյցարիայի Նյոն քաղաքում այսօր կայացած վիճակահանության արդյունքում՝ Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Ուլիս»-ին բաժին հասավ Մալթայի «Բիրկիրկարա» ակումբը, Գյումրիի «Շիրակ»-ի մրցակիցը կլինի բոսնիական «Զրինսկի»-ն, իսկ Երևանի «Ալաշկերտ»-ը կհանդիպի շոտլանդական «Սենթ Ջոնսթոն»-ի հետ:

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 2-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 9-ին:

Իսկ Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանության արդյունքում կհանդիպի Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե»-ի հետ: Առաջին հանդիպումները տեղի կունենան հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, պատասխան հանդիպումները` մեկ շաբաթ անց: Զույգի հաղթողը կմրցի Նորվեգական «Մոլդե» ակումբի հետ:

Ա.Մ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG