Մատչելիության հղումներ

Դեբեդ գետում դեռահաս է խեղդվել


Այսօր ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում` Դեբեդ գետում («Վոտխոզ» կոչվող պոմպակայանի տարածքում) երեխա է խեղդվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունը։

Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն, մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարական ջոկատը, ասված է հաղորդագրությունում։

Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Շ.-ն (քաղաք Այրում, ծնված 2000 թվականին, վիճակը՝ բավարար) գետից դուրս է բերվել տեղի ուժերով:

Ջրափրկարարները գետից դուրս են բերել 15-ամյա Լ. Գ.-ի (նույնպես Այրում քաղաքից) դին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG