Մատչելիության հղումներ

Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի ըմբշամարտի նոր համազգեստի ստեղծմանը


Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, որտեղ արծաթե մեդալ նվաճեց, օգոստոս, 2012թ․
Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, որտեղ արծաթե մեդալ նվաճեց, օգոստոս, 2012թ․

Այս օրերին UWW-ն՝ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան, «Ադիդաս»-ի հետ համատեղ դիզայնավորում է ըմբշամարտի նոր համազգեստները: Այս առիթով միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը Գերմանիա «Ադիդաս»-ի մայր գործարան է հրավիրել նաև հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին, նա գործընթացին մասնակցող 5 ըմբիշներից մեկը կլինի:

Ինչպես Ջուլֆալակյանը նշեց «Ազատության» հետ զրույցում, հավանաբար պատրաստվում են ստեղծել մարմինը գրկող կիսավարտիք և շապիկ, ինչը բացարձակապես նորություն կլինի: Նոր համազգեստի ստեղծմանը կմասնակցեն նաև պատվիրակներ միջազգային ֆեդերացիայի անդամ երկրներից, մրցավարներ և այլք: Այսօր արդեն աշխարհի չեմպիոնը մեկնել է Գերմանիա, ինչից հետո կգնա Ալուշտա՝ մարզական հավաքի, և Մադրիդում կմասնակցի մրցումների:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին ըմբշամարտի շուրջ բարձրացած աղմուկը այն օլիմպիական ծրագրից դուրս հանելու կապակցությամբ մի շարք դրական փոփոխություններ բերեց այս մարզաձև: Փոփոխվեցին կանոնները, ինչի շնորհիվ այն դարձավ շատ ավելի ակտիվ և դիտարժան, փոխվեցին բրենդային գույները, գորգերը, իսկ այսօր արդեն փոխվում են համազգեստները, ինչին մարզաշխարհում երկար էին սպասում:

Ա.Մ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG