Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի դիտորդները հայտնում են, որ Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների ծանր զրահատեխնիկա են հայտնաբերել հակամարտ կողմերին տարանջատող գծի մոտ:

Դոնեցկի մարզի Կոմսոմոլսկոյե քաղաքի մոտ դիտորդները 10 տանկ և 27 զրահամեքենա են տեսել։ Մի քանի միավոր զրահատեխնիկա է հայտնաբերվել նաև Շախտյորսկ քաղաքի մոտ:

Ուկրաինայի բանակի պաշտոնյաները հայտնում են, որ երկրի արևելքում վերջին 24 ժամվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով երկու զինծառայող է սպանվել, վեցը վիրավորվել են: Այս մասին այսօր հայտնել է բանակի խոսնակ Անդրեյ Լուցենկոն: Նա անջատականներին նաև մեղադրել է ծանր զինատեսակներ օգտագործելու մեջ:

Ռուսամետ անջատականները իրենց հերթին մեղադրում են Ուկրաինայի կառավարական զորքերին՝ պնդելով, որ վերջիններս հրետակոծում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները՝ խախտելով փետրվարին Մինսկում ձեռք բերված հրադադարի համաձայնությունը։

2014-ի ապրիլից մինչև օրս Ուկրաինայի արևելյան շրջաններում զինված բախումների հետևանքով ավելի քան 6400 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG