Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Պենտագոնի ղեկավարի այցը եվրոպական մի քանի երկրներ


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթեր, արխիվ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթեր, արխիվ

Այսօր մեկնարկում է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի այցը եվրոպական մի քանի երկրներ:

Այցի ուշադրության կենտրոնում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների համագործակցությունը՝ կապված Ուկրաինայի և Ղրիմի հանդեպ Ռուսաստանի ագրեսիայի հետ։

Հունիսի 22-ին Գերմանիայում նա հանդիպելու է Գերմանիայի, Նիդերլանդների և Նորվեգիայի պաշտպանության նախարարների հետ։ Հունիսի 23-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում Պենտագոնի ղեկավարը հանդիպելու է մերձբալթյան երեք երկրների՝ Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի պաշտպանության նախարարներին։ Այս երկրները ՆԱՏՕ-ին կոչ են անում մշտական զորախմբեր տեղադրել իրենց տարածքում՝ մտավախություն ունենալով Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի առնչությամբ։

Քարթերը Բելգիայում մասնակցելու է նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը նրա համար առաջին նիստն է պաշտոնը ստանձնելուց հետո: Քարթերը Պենտագոնի ղեկավար է նշանակվել այս փետրվարին:

Հունիսի 26-ին նա մեկ անգամ ևս կայցելի Գերմանիա, որտեղ ԱՄՆ-ը 65 հազարանոց զորախումբ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG