Մատչելիության հղումներ

Բելգիան վերացրել է Ռուսաստանի դեսպանատան հաշվի սառեցումը


Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյդերս, արխիվ
Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյդերս, արխիվ

Բելգիան վերացրել է ING Bank-ում Ռուսաստանի դեսպանատան հաշվի սառեցումը: Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության բանկային հաշիվը սառեցվել էր՝ հաշվի առնելով Հաագայի միջազգային դատարանի որոշումը, որը կայացվել էր նախկին ՅՈւԿՕՍ նավթային ընկերության բաժնետերերի իրավական հայցի հիման վրա:

Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյդերսը, ով այցով գտնվում է Չինաստանում, այսօր հույս է հայտնել, որ առաջիկա օրերին նույնը կկատարվի նաև մյուս բանկերի ռուսական ծագման հաշիվների հետ:

Հունիսի 19-ին Մոսկվան սպառնացել էր նույն քայլը կատարել Ռուսաստանում բելգիական ընկերությունների դեմ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր՝ «մենք կպաշտպանենք մեր շահերը»:

Նախկին ՅՈւԿՕՍ-ի բաժնետերերը հայտնում են, որ ռուսական հաշիվները սառեցվել են նաև Ֆրանսիայում:

ՅՈՒԿՕՍ-ի բաժնետերերը փորձում են 50 միլիարդ դոլար հետ բերել, որը նրանք կորցրել են Ռուսաստանի իշխանությունների կողմից ՅՈւԿՕՍ-ի դեմ հարուցված գործերի պատճառով։

Փոխհատուցման որոշումը անցյալ տարի ընդունել է Հաագայի արբիտրաժային դատարանը: Ըստ այդ որոշման՝ ՅՈւԿՕՍ-ը մեկ տարվա մեջ պետք է ստանար փոխհատուցումը, բայց դա չի կատարվել, դրա համար արևմտյան մի քանի երկրներում սկսել են արգելք դնել ռուսական պետական կամ կառավարության կողմից հիմնված ընկերությունների ունեցվածքի և հաշիվների վրա:

Վլադիմիր Պուտինը ասել է, թե Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի դատարանի իրավազորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG