Մատչելիության հղումներ

Հյուսիսային շրջաններում, Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ


Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ հունիսի 22-ին, 25-26-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում:

Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 25-26-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում հունիսի 22-ին, 25-ին և 26-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։ Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG