Մատչելիության հղումներ

Պոլիտեխնիկի ռեկտոր է ընտրվել Ոստանիկ Մարուխյանը


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր անցկացված ռեկտորի ընտրություններում բուհի ղեկավար է ընտրվել Ոստանիկ Մարուխյանը:

Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից 19-ը կողմ է քվեարկել Մարուխյանի թեկնածությանը: Մյուս թեկնածուն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն էր։

Ընտրություններից հետո կրթության և գիտության նախարար, Պոլիտեխնիկի խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը նշել է, որ գոհ է ռեկտորի ընտրության գործընթացից։

«Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության գործընթացը իրականացվել է լրատվամիջոցների ուշադրության ներքո, բաց նիստի ընթացքում՝ պահպանելով Հայաստանի օրենսդրության և Պոլիտեխնիկի կանոնադրության բոլոր համապատասխան դրույթները: Այդ տեսակետից ես շատ գոհ եմ գործընթացի որակից»,- ասել է նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG