Մատչելիության հղումներ

Նախագահը շնորհավորել է անվանի ճարտարապետ Մուրադ Հասրաթյանին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է անվանի ճարտարապետ Մուրադ Հասրաթյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Նշանակալի է Ձեր ավանդը հայկական պատմական հուշարձանների չափագրման և մեր մշակույթի գլուխգործոցները գիտական շրջանառության մեջ դնելու գործում: Ձեր երկարամյա և բեղմնավոր գործունեությամբ մեծ ներդրում ունեք հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրության ասպարեզում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG