Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի թանկացումը չկասեցնելու դեպքում ցուցարարները երթով կգնան Բաղրամյան 26


.
.

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտնում է, որ Ազատության հրապարակում երեկվանից մեկնարկած նստացույցը կշարունակի մինչև հունիսի 22-ը, ժամը 19։00-ն։

«Եթե մինչ այդ իշխանությունների կողմից պաշտոնապես չհայտարարվեց [էլեկտրաէներգիան թանկացնելու] կասեցման մասին լուրը, բոլորս այդ օրը ժամը 19։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում և շարժվում դեպի Բաղրամյան 26։ Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին մասնակցել բողոքի ակցիային և տեր կանգնել պահանջին։ Որոշողը մենք ենք»,- ասված է նախաձեռնության հայտարարությունում։

Ոստիկանությունը, հիշեցնենք, ուրբաթ երեկոյան թույլատրեց ցուցարարներին շարունակել խաղաղ նստացույցը Ազատության հրապարակում՝ պայմանով, որ նրանք չեն խախտի հասարակական կարգը՝ չեն աղմկի, չեն փորձի վրաններ տեղադրել, չեն աղտոտի տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG