Մատչելիության հղումներ

Փլուզում Գյումրիում, տուժածներ չկան


Հունիսի 20-ին, ժամը 00.07-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող թիվ 2 կիսաքանդ հանրակացարանում փլուզվել է պանելային հատվածը, տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է շենքի տանիքը (մոտ 60 քմ) և կողային պատը (մոտ 100 քմ). տուժածներ չկան: Շենքն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը և տարհանել 10 բնակչի: Նշված հատվածում ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները սահմանել են հերթապահություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG