Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամները Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի և պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանի, Թևան Պողոսյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքէջից:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք եղել են նաև Ցեղասպանության թանգարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG