Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում Գյումրիում


Բողոքի ակցիան Գյումրիում, 19-ը հունիսի, 2015թ.

Բողոքի ակցիան Գյումրիում, 19-ը հունիսի, 2015թ.

Հանրահավաքն ու երթը արտոնված են քաղաքային իշխանությունների կողմից:

Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման Երևանի Ազատության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքին զուգահեռ՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք ու երթ է անցկացնում նաև Գյումրիում:

Ցուցարարները Թատերական հրապարակից «Վառիք թողիք», «Ձեռքներդ հեռո՛ւ մեր գրպաններից» գրություններով պաստառներով շարժվում են դեպի Շիրակի մարզպետարանի շենքը, հետո վերադառնալու են հրապարակ ու շարունակելու են հանրահավաքը:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները հայտնեցին, որ սպասում են երևանյան հանրահավաքի որոշումներին՝ վստահեցնելով, որ պատրաստ են միանալ ցանկացած նախաձեռնության:

Հանրահավաքին ու երթին մասնակցում են նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Նրանք, սակայն, նշում են, որ շարժմանը միացել են որպես շարքային քաղաքացիներ և պայքարելու են մինչև վերջ՝ մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չեղյալ հայտարարելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG