Մատչելիության հղումներ

Կառավարությունում քննարկել են մարզային մանկապարտեզների վիճակը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և մարզպետները:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են մարզերում, մասնավորապես, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և քաղաքաշինության ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերի ընթացքը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը, փոխանցում է կառավարության տեղեկատվության վարչությունը։

Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով մարզերում մանկապարտեզների հետ կապված իրավիճակին, հանձնարարել է ՏԿԱԻ նախարարին ու մարզպետներին՝ մինչև հունիսի վերջ ուսումնասիրել մարզերի բոլոր մանկապարտեզների սանիտարահիգիենիկ պայմանները և քայլեր ձեռնարկել, որպեսզի սեպտեմբերին իրավիճակը լիովին կարգավորված լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG