Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային համաժողովում ասել է, թե արևմտյան երկրները պարտավոր են դադարեցնել Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու քաղաքականությունը և Ռուսաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսելը։

«Մեզ, փաստորեն, ասում են, թե Միացյալ Նահանգները Ռուսաստանից ավելի լավ գիտի, թե ինչ է պետք Ռուսաստանին: Թույլ տվեք մենք որոշենք մեր շահը և կարիքները», - ասել է Պուտինը և ավելացրել. - «Մեզ հետ չի կարելի խոսել վերջնագրերի լեզվով»։

Ռուսաստանի ղեկավարը Սանկտ Պետերբուրգում նաև ասել է, որ Մոսկվան թույլ չի տա Ուկրաինայի հարցը լուծել ուժի միջոցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG