Մատչելիության հղումներ

Նախատեսվում է ապահովել ծիրանի մեծածավալ արտահանումներ


Այս տարի հատկապես ծիրանի առատ բերք է սպասվում, և ակնկալվում է, որ արտադրության ծավալները կգերազանցեն անգամ 2013 թվականի ցուցանիշները: Այդ մասին հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ:

Նախարարը հավելել է, որ այս տարի նախատեսվում է ապահովել ծիրանի մեծածավալ արտահանումներ՝ պայմանավորված Հայաստանի անդամակցությամբ Եվրասիական տնտեսական միությանը, նշելով, որ հայկական ծիրանը մեծ պահանջարկ ունի հատկապես ռուսաստանյան շուկայում:

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Կարապետյանն առանձնահատուկ ընդգծել է մթերման աշխատանքները սահուն և ժամանակին կազմակերպելու անհրաժեշտությունը:

Ծանոթանալով ընկերությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում աջակցել լուծումներ գտնելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG