Մատչելիության հղումներ

logo-print

Փաստաբան. Արայիկ Ենոքյանին ապօրինի են պահում «Վարդաշեն»-ում


Թեև Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչը մեկ տարին լրանալու կապակցությամբ որոշում է կայացրել Արայիկ Ենոքյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացնելու մասին, սակայն մինչ օրս Ենոքյանը շարունակում է մնալ կալանքի տակ, «Ազատության»-ը տեղեկացրեց Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ դեռ 2012 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) պատգամավոր Գոհար Ենոքյանի եղբորորդին՝ Արայիկ Ենոքյանը հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար։ Վեճը եղել էր 6 միլիոն դոլարի շուրջ, որը, ըստ մամուլի հրապարակումների, հենց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) գումարն էր եղել: Արայիկ Ենոքյանը 2013 թվականին համաներմամբ ազատ էր արձակվել, ամիսներ անց արդեն մեղադրվել էր Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ և մինչ օրս կալանքի տակ է:

Գեղամ Հակոբյանի խոսքով, ՀՔԾ-ի քննիչի որոշմամբ՝ Արայիկ Ենոքյանը պետք է ազատ արձակվեր դեռ հունիսի 10-ին։ «Նրանք ինչ-որ բան են հորինել և առանց օրինական հիմքի, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում են այս պահին նրան պահում։ Դիմումով դիմել եմ քրեակատարողականի վարչության պետին, այսօր պատասխան եմ ստացել, որ իրեն պահում են դատախազության գրության հիման վրա, բայց նման կարգ գոյություն չունի, բացառապես նրան դատարանի որոշման հիման վրա կարող էին պահել։ Օրինական կարգով կդիմենք դատախազություն՝ պարզաբանում ստանալու համար։ Մեր գնահատականով, զուտ որպես իրավաբան, ես իր պաշտպանն եմ, ապօրինի է այդ գործողությունները, չէին կարող պահել», - ասաց Հակոբյանը։

Հասմիկ Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG