Մատչելիության հղումներ

Արամ Սիմոնյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Երևանի պետական համալսարանի բազմամյա ռեկտոր Արամ Սիմոնյանը վերընտրվեց իր պաշտոնում:

Այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր Սիմոնյանը, ով ռեկտորի միակ թեկնածուն էր, ընտրվել է՝ մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստում ստանալով 32 անդամներից նիստին ներկա 30-ի ձայները:

Նիստը վարել է Հայաստանի նախագահ, ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG