Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի բացմանը: Երկօրյա ֆորումին մասնակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի, բիզնեսի այլ բնագավառների և պետական կառավարման ոլորտի շուրջ 70 ընկերություն:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս տարի առաջին անգամ ֆորումի շրջանակում տեղի է ունենալու Դիջիբիզնես մրցանակաբաշխություն. տարբեր անվանակարգերով մրցանակ է շնորհվելու ոչ ՏՏ ոլորտի՝ իրենց գործունեության մեջ առաջատար տեխնոլոգիական լուծումները հաջող կիրառող 10 ընկերության:

Ողջունելով ֆորումի մասնակիցյերին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասել է․ - «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտների նորագույն լուծումներն ու առաջարկություններն այսօր հաջողությամբ կիրառվում են Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը նպաստում է տնտեսության ընդհանուր առաջընթացին, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը»:

Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը լինելու է ՏՏ ոլորտի զարգացման աջակիցը և գործընկերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG