Մատչելիության հղումներ

Եվրոյի գոտու ֆիննախարարները համաձայնության չեկան Հունաստանի հետ


Եվրամիության և Հունաստանի դրոշները, արխիվ
Եվրամիության և Հունաստանի դրոշները, արխիվ

Եվրոյի գոտու ֆինանսների նախարարների խորհուրդը հինգշաբթի օրը տեղի ունեցած նիստից հետո ևս մի հանդիպում կանցկացնի երկուշաբթի, քանի որ նախարարները երեկ այդպես էլ չկարողացան Հունաստանի հետ համաձայնություն ձեռք բերել բարեփոխումների ծրագրի շուրջ։

Եվրոխմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումն ասել է, որ չափազանց փոքր առաջընթաց են գրանցել, ու համաձայնագիրը դեռ չի ուրվագծվում։

Այնինչ Հունաստանն ընդամենը երկու շաբաթ ժամանակ ունի վարկատուների հետ համաձայնության գալու համար, հակառակ դեպքում 1.6 միլիարդ եվրո պարտքի պատճառով կարող է դեֆոլտի առջև կանգնել ու չի բացառվում՝ նաև լքել եվրոյի տարածքը։

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ), իր հերթին, ուրբաթ օրը կառավարման խորհրդի հանդիպում է նշանակել՝ քննարկելու իրավիճակը, որում հայտնվել են Հունաստանի բանկերը։

BBC-ի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ ԵԿԲ-ն կարող է ավելացնել Հունաստանի բանկերի ֆինանսավորումը, որոնք մեծապես տուժել են, երբ հարյուրավոր մարդիկ հրաժարվել են դրանց ծառայություններից՝ մտահոգ, որ Հունաստանը կարող է լքել եվրոյի տարածքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG