Մատչելիության հղումներ

Հսկողական ստուգումներ ԼՂ ՊԲ-ում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ

Հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում մեկնարկել են 2015թ․ ուսումնական տարվա առաջին կիսամյակի հսկողական ստուգումները, որոնց նպատակն է ի մի բերել ուսումնաշրջանում կատարված գործընթացների արդյունքները, ստուգել զորամասերի և զինանձնակազմի պատրաստվածության աստիճանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ համաբանակային նշանակության այս միջոցառումն իրականացվում է բանակի վարչության բարձրաստիճան սպաներից կազմված հատուկ հանձնաժողովների կողմից, որոնք մեծ ուշադրություն դարձնելով գործնական նորմացույցների կատարման ունակություններին՝ վերհանում են նկատված բացթողումներն ու թերացումները և կարճ պարապմունքների միջոցով տեղերում լուծում տալիս առկա խնդիրներին:

Չստորադասելով մնացած առարկաների նշանակությունը` բանակում հսկողական ստուգումների ընթացքում ավելի մեծ կարևորություն է տրվում մարտական պատրաստության և պատրաստականության առարկաներին` նպատակ ունենալով բացահայտել զորամասերի ու ստորաբաժանումների ուժեղ և թույլ կողմերը և համապատասխան քայլեր ձեռնարկել մարտական պատրաստության մակարդակը է՛լ ավելի բարձրացնելու համար, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG