Մատչելիության հղումներ

logo-print

Հունիսի 18-ին Բաքվի Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակությունից մեդալ նվաճելու հնարավորություն ձեռք բերեցին միայն ազատ ոճային ըմբիշ Լևան Բերիանիձեն և թաեքվոնդոիստ Արման Երեմյանը: Նրանք երկուսն էլ պարտվեցին որոշիչ ելույթներում:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Գենո Պետրիաշվիլիի հետ և պարտվեց 0։3 հաշվով։ Բերիանիձեն ամբողջ գոտեմարտի ընթացքում պաշտպանվեց, իսկ հարձակվելիս էլ հնարքն ավարտին չհասցրեց:

Հայաստանի պատվիրակությունից պայքարի էր դուրս եկել նաև թաեքվոնդոիստ Արման Երեմյանը: Նա ևս հնարավորություն ուներ պայքարելու բրոնզե մեդալի համար, սակայն ամփոփիչ մենամարտում 4։8 հաշվով պարտվեց Ռիչարդ Օրդեմանին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ երեկվանից էր հանդես գալիս Ադրբեջանի մայրաքաղաքում: Պայքարի մեջ մտան Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ) և Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), սակայն մեդալ նվաճել չհաջողվեց: Այսօր պայքարի դուրս եկած երեք ըմբիշները՝ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ) ևս ձախողվեցին:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Բաքվում ելույթներն ավարտեց առանց մեդալի:

Ա. Մ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG