Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի անցկացման նախապատրաստական հանձնաժողովի նախագահ, դեսպան Ժակ Բիլոդոյի գլխավորությամբ։

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կանի առավելագույնը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով։

ԱԳՆ-ի մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Երևանում հոկտեմբերին կայանալիք համաժողովի անցկացմանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG