Մատչելիության հղումներ

Առաքել Մովսիսյանի «գլխատելու և բռնաբարելու» հայտարարության մասին նյութերն ուղարկվել են ՀՔԾ


Առաքել Մովսիսյան, արխիվ
Առաքել Մովսիսյան, արխիվ

«Ազատության» հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազությունից այսօր տեղեկացրեցին, որ Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմից «գլխատելու» և «բռնաբարելու» սպառնալիքներ տալու մասին զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, ինչպես նաև Հելսինկյան Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան ընթացք տալու համար:

Ավելի վաղ գլխավոր դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրել էին, որ հանցագործության մասին հաղորդումը ստացել են և տասնօրյա ժամկետում կորոշեն՝ արդյո՞ք իշխող կուսակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի սպառնալիքները բավարար հիմք են՝ նրա դեմ քրեական գործ հարուցելու համար։

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG