Մատչելիության հղումներ

Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:

Մեկնարկային մենամարտը 80 կիլոգրամ քաշային կարգի հայ մարզիկը թուրք Յունուս Սարիի հետ պայքարում 4:2 հաշվով ավարտեց իր օգտին, սակայն քառորդ եզրափակչում 2:5 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալբերտ Գաունին: Ռուս մարզիկը դուրս եկավ եզրափակիչ՝ Երեմյանին հնարավորություն ընձեռելով պայքարել մեդալի համար:

Առաջինը հայ մարզիկը կհանդիպի նորվեգացի Ռիչարդ Օրդեմանին, ում հաղթելու դեպքում կմենամարտի պորտուգալացի Ժուլիո Ֆերեյրայի հետ:

Նշենք, որ Արման Երեմյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է Եվրոպական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում:

Ա.Մ»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG