Մատչելիության հղումներ

Ակտիվիստները միտում են տեսնում Գյումրիի Թատերական հրապարակը խաղահրապարակի վերածելու մեջ


Ակտիվիստները միտում են տեսնում Գյումրիի Թատերական հրապարակը խաղահրապարակի վերածելու մեջ
please wait

No media source currently available

0:00 0:03:25 0:00

Թեև Գյումրիի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Թատերական հրապարակում «Ո՛չ թալանին» նախաձեռնության հավաք-երթը անցկացնելու հայտը, սակայն միևնույն ժամանակ հրապարակը վարձակալության է տվել, իսկ վարձակալները տարածքը խաղահրապարակի են վերածել:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության Գյումրիի համակարգողներն, ովքեր մի քանի օր է քաղաքում իրազեկում են իրականացնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ վաղը Թատերական հրապարակում կայանալիք հավաք-երթի մասին, քաղաքապետարանի այսօրինակ պահվածքում միտում են տեսնում:

«Ճիշտ է՝ Թատերական հրապարակը էսօր վերածել են կրկեսի հրապարակի, մեզ մի փոքր տեղ են տվել, բայց մենք դրանից չենք հուզվում։ Ուղղակի սիրուն չէ, մշակույթի հրապարակը դարձրել են կրկեսի հրապարակ։ Ցավալի է։ 88 թվականից ի վեր այդ հրապարակը եղել է ազատ խոսքի ամբիոն»,- «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Վահագն Խաչատրյանը։

Վաղը կայանալիք հավաք-երթը մարդաշատ կլինի, վստահ են «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները, քանի որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կհանգեցնի շղթայական թանկացումների, իսկ աղքատության առանց այն էլ բարձր ցուցանիշ ունեցող Գյումրին է՛լ ավելի կաղքատանա:

«Ասենք, 1000 դրամով ավելացրեցիք նպաստը, հետո՞... հացն է թանկանալու, մնացած առաջին անհրաժեշտության ապրանքներն են թանկանալու, բա դրա դիմաց վճարելո՞ւ եք անապահով խավին։ Հայաստանում, վերցնեք Գյումրի քաղաքում պաշտոնապես 47 տոկոսը աղքատ է»,- ասաց Խաչատրյանը։

Ի՞նչ ցույց տվեց իրազեկումը, արդյոք գյումրեցին պատրա՞ստ է դուրս գալ փողոց պայքարելու թանկացման դեմ, թե՞ համակերպվել է կամ անտարբերություն է դրսևորում: Խաչատրյանն ասաց՝ շատերի մոտ ոգևորություն կա, որոշներն էլ անտարբեր են, քանի որ «միևնույն է թանկացնելու են»։

«Բայց ոգևորությունը ավելի շատ է»,- ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամը.- «Ուղղակի իշխանական պրովոկացիա է երևի, որ «մեկ է թանկացրել են, դուրս եք գալիս՝ ի՞նչ անեք»։ Մենք ժողովրդին կոչ ենք անում՝ ժողովուրդ, չեն թանկացնելու, քաղաքացին է որոշողը»։

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներից Հենրիկ Գրիգորյանի կարծիքով՝ այս հարցում ոչ թե «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինին պետք է մեղադրել, այլ Հայաստանի իշխանություններին, ու իրենց պայքարը հենց իշխանությունների դեմ է:

«Ռուսաստանը ոչ մի կապ չունի, էստեղ մեր ոչ լեգիտիմ իշխանություններն են, որոնք իրենց տեղում չեն։ Մեր բողոքի ձայնը ուղղված է միայն Սերժ Սարգսյանին, ուրիշ ոչ մեկին»,- ասաց Գրիգորյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG