Մատչելիության հղումներ

Ուկրաինացի լրագրողի սպանության կասկածանքով երկու հոգի ձերբակալվել է


Օլես Բուզին
Օլես Բուզին

Ուկրաինացի լրագրող Օլես Բուզինի սպանության կասկածանքով այսօր երկու հոգի է ձերբակալվել։

«Ձերբակալվածները 25 և 26 տարեկան են։ Բնակվում են Կիևում։ Նրանք կասկածվում են դիտավորյալ սպանության մեջ», - հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի դատախազությունը։

Ռուսամետ դիրքորոշմամբ հայտնի լրագրող Օլես Բուզինը սպանվել է այս տարվա ապրիլի 16-ին հինգ վկաների աչքի առջև․ լրագրողի վրա կրակել են մուգ կապույտ Ford Focus մակնիշի ավտոմեքենայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG