Մատչելիության հղումներ

Ոստիկանները սևազգեստ մայրերին արգելում են մոտենալ նախագահականին


Ոստիկանները բռնի ուժով մայրերին հեռացնում են նախագահականի մոտից, 13-ը մայիսի, 2015թ.

Ոստիկանները բռնի ուժով մայրերին հեռացնում են նախագահականի մոտից, 13-ը մայիսի, 2015թ.

Կրկին լարված իրավիճակ է Հայաստանի նախագահի նստավայրի մոտ. բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին ոստիկանները կրկին թույլ չեն տալիս մոտենալ նախագահականին։

Հիշեցնենք՝ տարիներ շարունակ բողոքի ցույցեր անցկացնող կանայք պնդում են, որ իրենց զավակների սպանությունները բացահայտված չեն, մեղավորներն էլ ազատության մեջ են։ Նրանք դեռևս անցյալ տարվա նոյեմբերին դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով լսել իրենց պատմությունները, կասկածներն ու օգնել բացահայտելու սպանությունների իրական հանգամանքները։ Ամիսներ շարունակ սևազգեստ մայրերը գալիս են նախագահականի մոտ՝ Սերժ Սարգսյանից որևէ պատասխան լսելու։

Սակայն ինչպես վերջին մի քանի ակցիաների ժամանակ՝ այսօր ևս ոստիկանությունը թույլ չի տալիս մայրերին փողոցն անցնել ու մոտենալ նախագահականի շենքին՝ հիմնավորելով, թե դա օրենքի խախտում է։ Մինչդեռ սևազգեստ մայրերն ունեն օմբուդսմենի որոշումը, որտեղ գրված է, որ օրենքը թույլատրում է նախագահականի մայթին խաղաղ ակցիայի անցկացումը, և ոստիկանների արգելքը ոտնահարում է մայրերի իրավունքը։

Նաիրա Բուլղադարյան

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG