Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլին ներողություն խնդրեց Վրաստանի բնակիչներից


Վրաստան - Ոստիկանները սպանել են վագրին, որը մինչ այդ մարդու էր հոշոտել Թբիլիսիի կենտրոնում, 17-ը հունիսի, 2015թ․

Վրաստան - Ոստիկանները սպանել են վագրին, որը մինչ այդ մարդու էր հոշոտել Թբիլիսիի կենտրոնում, 17-ը հունիսի, 2015թ․

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշբիլին երեկ ներողություն է խնդրել երկրի բնակիչներից այն հայտարարության համար, թե Թբիլիսիի փողոցներում այլևս գիշատիչներ չկան:

Նույն օրը Թբիլիսիի կենտրոնում վագրը մի մարդու էր հոշոտել, գիշատչի վերացման գործողությունը իրականացվել էր ջրհեղեղի հետևանքով ավերված Կենդանաբանական այգու տարածքից ոչ հեռու: Ըստ լրատվամիջոցների՝ վագրը մինչ այդ թաքնվել էր մի պահեստում:

«Ես ցանկանում եմ հասարակության առջև ներողություն խնդրել անստույգ տեղեկատվություն տարածելու համար, չնայած այդ տեղեկատվությունը հիմնվում էր Կենդանաբանական այգու տրամադրած տեղեկատվության վրա․․․ Տնօրենը մեկ անգամ չէ, որ արտակարգ շտաբին, ՆԳՆ-ին հայտնել էր, որ այդ գազաններից փողոցում այլևս չկա», - հայտարարել է Ղարիբաշվիլին արտակարգ խորհրդակցության ժամանակ:

Երկուշաբթի օրը Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ հունիսի լույս 14-ի գիշերը ջրհեղեղի հետևանքով Կենդանաբանական այգուց փախած գիշատիչներ մայրաքաղաքի փողոցներում այլևս չկան: Հաջորդ օրը, սակայն, Կենդանաբանական այգու տնօրինությունը հայտարարեց, որ փնտրում է երկու վագրի, մեկ բորենու և մեկ արջի: Այսօր էլ Կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն հայտնել է, որ անհայտ են մնում մեկ վագրի և մեկ բորենու գտնվելու վայրերը, ընդ որում, Գուրիելիձեի հավաստմամբ, շերտավոր բորենին վտանգավոր չէ:

Վերջին տվյալներով, Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 19 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG