Մատչելիության հղումներ

ԱՄՆ Չարլսթոն քաղաքում եկեղեցում 9 մարդ է սպանվել


Չարլսթոն, ԱՄՆ - Ոստիկանները դեպքի վայրում, 17-ը հունիսի, 2015թ․
Չարլսթոն, ԱՄՆ - Ոստիկանները դեպքի վայրում, 17-ը հունիսի, 2015թ․

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի աֆրոամերիկացիների պատմական եկեղեցում կրակոցների հետևանքով 9 մարդ է զոհվել:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան տեղի ունեցած հարձակումը քաղաքի ոստիկանապետը որակել է «ատելության հողի վրա կատարված հանցագործություն»:

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը 21-ամյա սպիտակամորթ տղամարդ է, ով կրակոցներն արձակելուց հետո փախուստի է դիմել և դեռևս հայտնաբերված չէ:

Զոհվածներից ութի դիերը եղել են եկեղեցում, մեկը մահացել է հիվանդանոցում: Եվս մեկ անձ վիրավորվել է, նրան բուժօգնություն է ցուցաբերվում:

Ոստիկանապետը հայտնել է նաև, որ կրակոցների պահին եկեղեցում հավատացյալներն աղոթում էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG