Մատչելիության հղումներ

Համահայկական 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ին


5-րդ Համահայկական խաղերի բացումը, 13-ը օգոստոսի, 2011թ.
5-րդ Համահայկական խաղերի բացումը, 13-ը օգոստոսի, 2011թ.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են օգոստոսի 2-ին մեկնարկող Համահայկական խաղերի նախապատրաստման կազմակերպչական աշխատանքների ընթացքը և մինչև խաղերի բացումն իրականացվելիք աշխատանքները:

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ (կազմկոմիտեի նախագահ) Իշխան Զաքարյանը զեկուցել է, որ խաղերի հանդիսավոր բացումը կատարվելու է Հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 13-ին՝ Թատերական հրապարակում:

«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո խաղերը անցկացվելու են Երևանում, ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG