Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Քալաշյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էմիլ Հարությունյանը գլխավոր դատախազ Գևորգ Կաստանյանի հրամանով ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ անձնական դիմումների համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության լրատվական վարչությունը: