Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ ՀԾԿՀ շենքի մոտ. ակտիվիստները պահանջում են դադարեցնել նիստը


Ակցիան ՀԾԿՀ շենքի մոտ, Երևան, 17-ը հունիսի, 2015թ.
Ակցիան ՀԾԿՀ շենքի մոտ, Երևան, 17-ը հունիսի, 2015թ.

Մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտը, սակագնի բարձրացմանը դեմ արտահայտվող ակտիվիստները ՀԾԿՀ-ի շենքի մոտ պահանջում են հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից դադարեցնել նիստն ու իջնել ներքև՝ հանդիպման։

Նրանք պնդում են, որ նույնիսկ վարչապետի նշած 6.93 դրամ թանկացումն անհիմն է։

Քիչ առաջ ակտիվիստները փորձեցին ներխուժել ՀԾԿՀ-ի շենք, ոստիկանների և ակտիվիստների միջև տեղի ունեցավ հրմշտոց, ոստիկանները, պատ կազմած, ակտիվիստներին թույլ չտվեցին բարձրանալ վերև։

Այս պահին իրավիճակը լարված է, ակտիվիստները ձվեր են նետում շենքի ուղղությամբ։

Սիսակ Գաբրիելյան

Մանրամասները՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG