Մատչելիության հղումներ

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ կրակ բացած Միրզոյանն ազատ է արձակվել


Մոսկվայի քաղաքային դատարանն Արթուր Միրզոյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Այս մասին «Մոսկվա» լրատվական գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Գեորգի Շատվորյանը։

«Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում վերաքննիչ բողոքի քննման ժամանակ ես և իմ պաշտպանյալը ներում շնորհելու միջնորդություն ենք ներկայացրել։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, և Միրզոյանը ազատվել է պատժից»,- նշել է փաստաբանը։

Ապրիլի 3-ին Մոսկվայի դատարանը Միրզոյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման։

Անցած օգոստոսի 18-ին Միրզոյանը որսորդական հրացանով կրակ էր բացել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ: Միրզոյանը իր արարքը բացատրել էր նրանով, որ Քեսաբում տեղի ունեցած դեպքերի հետևում կանգնած է Թուրքիան, որը նաև ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG