Մատչելիության հղումներ

98 տարեկան հասակում վախճանվել է մեծահարուստ ամերիկահայ բարերար Քըրք Քրքորյանը


Լոս Անջելեսում 98 տարեկան հասակում վախճանվել է ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը:

Ամերիկայում կազինոների բիզնեսի արքայի համարում ունեցող Քըրքորյանը վախճանվել է երկուշաբթի գիշերը՝ կարճատև հիվանդությունից հետո, հաղորդում է Las Vegas Review պարբերականը:

Նրա հիմնած MGM Resorts ընկերությունը, որն ԱՄՆ-ում ավելի քան 62,000 աշխատակից ունի, հաղորդագրություն է տարածել՝ «հարգանքի տուրք մատուցելով մեծ մարդու, մեծ գործարարի, նորարարի և մեծ առաջնորդի հիշատակին»:

Քըրքորյանը Հայաստանում հայտնի է առավելապես իր իրականացրած բարեգործական ծրագրերով: 1989 թվականին նրա կողմից հիմնադրված «Լինսի» հիմնադրամը ավելի քան 1.1 միլիարդ դոլարի նվիրատվություններ է կատարել դպրոցներին, հիվանդանոցներին, գիտահետազոտական ծրագրերին և այլ բարեգործական նախաձեռնությունների:

Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Քըրքորյանն արժանացել է ՀՀ բարձրագույն` Ազգային հերոսի կոչման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG