Մատչելիության հղումներ

Եգիպտոսի նախկին նախագահը դատապարտվեց մահապատժի


Եգիպտոսի քրեական դատարանը վերջնական դատավճիռ է կայացրել նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի գործով:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, ահաբեկչական հարձակումների և լրտեսության, ինչպես նաև բանտից փախուստի դիմելու մեջ մեղադրվող Եգիպտոսի նախկին առաջնորդը դատապարտվեց մահապատժի, նրան կախաղան կբարձրացնեն:

Ըստ դատավճռի՝ Մուրսին և «Մահմեդական եղբայրներ» խմբակցության երեք այլ ղեկավարներ մահապատժի են դատապարտվել՝ կախաղանի կիրառմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG