Մատչելիության հղումներ

Երևանում կանցկացվի ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը


Ռոուզ-Ռոթ նախորդ սեմինարներից մեկը, արխիվ

Ռոուզ-Ռոթ նախորդ սեմինարներից մեկը, արխիվ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը (ՆԱՏՕ ԽՎ) Հայաստանի Ազգային ժողովի հետ համատեղ հունիսի 18-20-ը կազմակերպում է Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, սեմինարի ընթացքում քննարկվող թեմաներն են՝ «Հայաստանի համագործակցությունը եվրատլանտյան համայնքի հետ. անվտանգություն, քաղաքականություն և տնտեսություն», «ԻԼԻՊ-ի վերելքը Մերձավոր Արևելքում և դրանից անդին (ազդեցությունը հայկական սփյուռքի վրա», «Լեռնային Ղարաբաղ. միջնորդության դերը», «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում», «Բարեվարքության հաստատումն իբրև Հայաստանի Հանրապետությունում պաշտպանական բարեփոխումների մաս», «Փակ սահմաններ. տնտեսական զարգացման, կայունության և խաղաղության մարտահրավերները», «Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում», «Քաղաքական զարգացումները և քաղաքացիական հասարակությունը տարածաշրջանում»:

Սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG