Մատչելիության հղումներ

Բաքվի Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող Հրաչիկ Բաբայանը 5-րդ տեղը գրավեց հրաձգության մրցաշարում:

18-ամյա Բաբայանին հաջողվեց ռեկորդ սահմանել 10 մետր օդամուղ հրացանով վարժության որակավորման փուլում (629.3 միավոր), առաջին տեղով հայ հրաձիգը դուրս եկավ եզրափակիչ, սակայն 8 հրաձիգների հետ պայքարում գրավեց միայն 5-րդ տեղը (143.3 միավոր):

2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը կմասնակցի նաև հրացանի 50 մետր վարժության մրցումներին:

Եվրոպական խաղերում Հայաստանը այս պահին ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է հունահռոմեական ոճի ըմբիշ ռուսաստանաբնակ Միհրան Հարությունյանը:

Ա․Մ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG