Մատչելիության հղումներ

Ամերիկյան վիզաների և անձնագրերի տրամադրման համակարգում խնդիրներ են առաջացել


Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքը, արխիվ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքը, արխիվ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից տեղեկացնում են, որ ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական ծառայությունների վարչությունը ներկայումս ունի տեխնիկական խնդիրներ արտասահմանյան անձնագրերի ու վիզաների թողարկման համակարգերի հետ կապված, ինչը կանդրադառնա ԱՄՆ քաղաքացիների ու ԱՄՆ մուտքի ցանկացած տեսակի վիզայի, այդ թվում՝ տուրիստական, գործնական, ուսանողական վիզայի դիմում ներկայացրած օտարերկրացիների վրա: Նաև ուշացումներ կլինեն ԱՄՆ-ից դուրս 2015թ. մայիսի 26-ից և դրանից հետո ԱՄՆ անձնագրի տրամադրման դիմումների բավարարման հարցում:

ԱՄՆ դեսպանատունը պատճառված անհարմարությունների համար ներողամտություն է հայցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG