Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ վերելակում երեխայի մահվան փաստով


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ վերելակում 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ:

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «2015 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 12:20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված, 2009 թվականի օգոստոսին ծնված երեխան, գիտակցության չգալով, մահացել է: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, 5/9 առանձնատներից մեկում վերելակով երրորդ հարկից չորրորդ հարկ բարձրանալու ընթացքում երեխայի ստորին ծնոտը մնացել է երրորդ և չորրորդ հարկերը բաժանող բետոնե հատվածի և վերելակի մեջտեղում: Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2015 թվականի հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ)»:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG