Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ պատվիրակությունը կմասնակցի հայ-ռուսական երկկողմ բանակցություններին


Պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ա. Միրզաբեկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 16-ից 19-ը Մոսկվայում և Կուբինկայում կմասնակցի հայ-ռուսական երկկողմ բանակցություններին, ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության և մասնագետների հետ անցկացվելիք ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների վերաբերյալ քննարկումներին, «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ԱՊՀ-ի մասնակից պետությունների ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:

Բացի այդ՝ ԶՈւ ներկայացուցիչները Մոսկվայում հունիսի 16-ից 19-ը կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի քննարկմանը:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG