Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը ցավակցել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիային


Տարոն Մարգարյան, արխիվ

Տարոն Մարգարյան, արխիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիային՝ Թբիլիսիում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի, անհետ կորածների և ավերածությունների կապակցությամբ:

«Իր զորակցությունը հայտնելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը Երևանի բնակիչների և իր անունից խորին ցավակցություններ է փոխանցել զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին», - ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG