Մատչելիության հղումներ

logo-print

Կրեմլը չի մեկնաբանում The New York Times-ի հրապարակումը


ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով

Պաշտոնական Կրեմլը հրաժարվում է մեկնաբանել արևմտյան մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն Միացյալ Նահանգները պատրաստվում է բալթյան երեք հանրապետություններում և Արևելյան Եվրոպայում ծանր զինատեսակներ տեղակայել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը կմեկնաբանի միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունները:

Լեհաստանը և Լիտվան արդեն իսկ հաստատել են, որ այս թեմայով Վաշինգտոնի հետ բանակցություններ են վարում: Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ Յուրի Յակուբովը հայտարարել է.- «Այս տեղեկատվությունը հաստատվելու դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի ուժեղացնել իր ռազմական ներկայությունն արևմտյան թևում»:

ԱՄՆ-ի՝ ռազմական ներկայությունը մեծացնելու մտադրության մասին տեղեկությունները շաբաթ օրը հաղորդել էր ամերիկյան The New York Times պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG