Մատչելիության հղումներ

Իսրայելի դրուզները կոչ են անում օգնել սիրիացի եղբայրներին


Իսրայելի դրուզներ, արխիվ

Իսրայելի դրուզներ, արխիվ

Իսրայելում դրուզ փոքրամասնությունը միջազգային հանրությանը կոչ է անում օգնություն ցուցաբերել Սիրիայի դրուզներին։

Դրուզները սիրիացի եղբայրներին օգնելու պահանջով բողոքի ակցիա են անցկացրել Իսրայելի հյուսիսային Յարկա քաղաքում։

Անցած շաբաթ «Ալ-Ղաիդա»-ի հետ առնչություն ունեցող «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման գրոհայինները Սիրիայի Իդլիբ շրջանում սպանել են առնվազն 20 դրուզների։

Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Խոտովելին ասել է, որ պատրաստ են անել հնարավորը Սիրիայի դրուզներին օգնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG