Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանում սգո օր է


Սգո օրվա կապակցությամբ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց երկրի պետական դրոշը կիսով չափ իջեցված է, արխիվ

Սգո օրվա կապակցությամբ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց երկրի պետական դրոշը կիսով չափ իջեցված է, արխիվ

Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ այսօր Վրաստանում սուգ է հայտարարված։

Վերջին տվյալներով՝ Վրաստանի մայրաքաղաքում հեղեղումների հետևանքով 13 մարդ զոհվել, 36-ը՝ տուժել են, նյութական վնասը գնահատվում է շուրջ 40 միլիոն լարի (18 միլիոն դոլար):

Երկրի Անվտանգության և արտակարգ իրավիճակների կառավարման խորհրդի ղեկավար Մինդիա Ջանելիձեն հայտարարել է, որ իրավիճակը կայուն է ու գտնվում է վերահսկողության տակ, վերականգնողական աշխատանքների համար իրենք սպասում են փորձագետների եզրակացությանը։

Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան հայտարարել է, որ զբաղված են անտուն մնացած 45 ընտանիքներին հյուրանոցներում տեղավորելու հարցերով։ Քաղաքային իշխանությունները ստանձնել են զոհվածների հուղարկավորության ծախսերը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ տուժած ընտանիքներին կհատկացվի 10-հազարական լարի գումար։

Եվրամիությունը հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունների հետ կապի մեջ է և պատրաստ է օգնություն ցուցաբերել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG